Հյուրանոցներից մեկի սենյակում 40 պիթոն է հայտնաբերվել


21:54 , 17 օգոստոս, 2013

Tert.am-ը գրում է.

Կանադայի Օնտարիո քաղաքի հյուրանոցներից մեկի սենյակից ոստիկանները 40 պիթոն են հայտնաբերել, հայտնում է The Telegraph-ը:

Սողուններին գտել են մի քանի պլաստիկ տարաների մեջ հինգշաբթի գիշերը հյուրանոցային սենյակում, որտեղ բնակվում է տանից վտարված մի զույգ, ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:

30 սմ-ից մինչև 1,4 մետր երկարություն ունեցող օձերը տեղափովել են Կենդանիների պաշտպանության կանադական հասարակական կենտրոն: Անասնաբույժների տեղեկացմամբ՝ սողունները թույլ վիճակում էին գտնվում:Նյութն ամբողջությամբ՝ այստեղ