21:00 , 13 հուլիս, 20211970-ական թվականներին չորս տիեզերանավեր ուղարկվեցին Արեգակնային համակարգի սահմաններից դուրս։ Pioneer 10-ը և 11-ը ցուցանակներ, իսկ Voyager 1-ը և 2-ը այլմոլորակային տիեզերական ճանապարհորդներին հաղորդագրություններ էին տեղափոխում։
Շարունակելով ավանդույթը՝ ՆԱՍԱ-ն որոշել է Lucy տիեզերանավի վրա այլընտրանքային ցուցանակ փակցնել։ Սակայն քանի որ Lucy-ն դուս չի գալու Արեգակնային համակարգի սահմաններից, այն կտեղափոխի ժամանակի պարկուճ, որը հաղորդագրություններ կբովանդակի՝ ուղղված մեր սերունդներին։
Առաջին առաքելությանշրջանակներում Lucy-ն կհետազոտի տրոյական աստերոիդների խորհրդավոր խումբը աստերոիդների հիմնական գոտուց դուրս: Նախկինում երբեք չուսումնասիրված այս օբյեկտները կարելի է համարել Արեգակնային համակարգի կազմավորման և վաղ զարգացման «մնացոդներ»։ Այդ իսկ պատճառով տիեզերանավն անվանվել է ավտսրալոպիտեկ Լյուսիի պատվին, որը 3,2 միլիոն տարեկան է և 1974 թ. հայտնաբերվել է Եթովպիայում։
Երբ Lucy-ն ավարտի իր այցելությունը 8 աստերոիդներ և Արեգակի շուրջ պտտվող 6 անկախ ուղեծրեր 2033 թ., տիեզերանավը կշարունակի ճամփորդել տրոյական աստերոիդների և Երկրի ուղեծրի շուրջ։ Հեշտ է պատկերացնելը, որ մոտ ապագայում մեր սերունդների ներկայացուցիչները կգտնեն Lucy-ն և դրանում գտնվող ժամանակի պարկուճը։
Ժամանակի պարկուճը բովանդակում է գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակիրների, ԱՄՆ բանաստեղծական մրցանակակիների և այլ տաղանդավոր մարդկանց հաղորդագրություններ։ Դրանում պատկերված է նաև Արեգակնային համակարգը Lucy-ի նախատեսվող գործարկման օրվա՝ 16.10.2021 դրությամբ։