Վանաձոր տանող ճանապարհին` կամրջի մոտ, «Օպել»-ն ընկել է ձորը


18:58 , 17 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Օգոստոսի 17-ին, ժամը 17.07-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղուց դեպի Վանաձոր տանող ճանապարհին` կամրջի մոտ, «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: