Կառավարությունը հուլիսի 12-ին արտահերթ նիստ է հրավիրել. օրակարգում մեկ հարց է


16:30 , 11 հուլիս, 2021

Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ կառավարությունը վաղը` հուլիսի 12-ին, արտահերթ նիստ է հրավիրել։

Օրակարգում «Հայաստանի Հանրապետության 2022-2024 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին» նախագիծն է։

Նախագծով ՀՀ ֆինանսների նախարարությունն առաջարկում է 2022-2026թթ. համար սահմանել տարեկան միջինը 7% տնտեսական աճի ցուցանիշ: