Հրդեհ ավտոմեքենայում


17:47 , 17 օգոստոս, 2013

Emedia.am-ը գրում է.

Օգոստոսի 17-ին, ժամը 15.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայում՝ «Սասունցի Դավիթ» կայարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.24-ին, մարվել՝ 15.27-ին: Այրվել են Ռ. Ս.-ին պատկանող «Օպել» մակնիշի 33 UP 327 պետհամարանիշով ավտոմեքենայի աջակողմյան 2 դռները և անվադողը: