Մարսելո․ Աշխարհի լավագույն թիմի ավագը լինելը հպարտություն է


23:58 , 10 հուլիս, 2021

Armsport.am-ը գրում է․

Պաշտպան Մարսելոն, որը Սերխիո Ռամոսի հեռանալուց հետո վերջերս նշանակվեց «Ռեալի» ավագ, խոսել է թիմում իր նոր դերի մասին։

«Հպարտություն ու մեծ պատասխանատվություն է աշխարհի լավագույն ակումբի ավագը լինելը։ Ինձ հաջողակ եմ զգում։Ուղղակի իմացեք, որ ամեն օր ահռելի ոգևորությամբ եմ արթնանում այն պատճառով, որ հասկանում եմ․ «Ես «Ռեալում» եմ»։ Ես արդեն վաղուց այստեղ եմ։ Ամեն տարի ավելի շատ բ

ան եմ իմանում, միշտ ինչ-որ նոր բան կա։ Եվ այն, որ ես հիմա ավագ եմ, երազանքի իրականացում է»,- Մարսելոյի խոսքերն է փոխանցում Marca-ն։