Թուրքիայի միակ հայկական գյուղում հյուրատուն է բացվել. Հաթայի նահանգապետը հայկական ժառանգությունը համեմատել է ծաղիկների հետ


17:21 , 17 օգոստոս, 2013

Tert.am-ը գրում է.

Թուրքիայի միակ հայկական գյուղը համարվող Վաքըֆլը գյուղում տոնակատարությամբ հյուրատուն է բացվել. տեղեկացնում է Haberler  կայքը։

 Հաթայի նահանգապետ Մեհմեթ Ջելալեթթին Լեքեսիզը բացման արարողության ընթացքում ունեցած իր ելույթում նշել է, որ մշակութային ժառանգության պահպանումը ապագային տեր կանգնել է նշանակում։

Նա Հաթայ նահանգի հայկական ժառանգությունը համեմատել է գեղեցիկ ծաղիկների հետ, և նշել է, որ Հաթայը կկորցնի իր գույների մի մասը, եթե հայերը չլինեն այնտեղ։

«Անցյալը այսօրվա հետ միանալով նպաստում է, որ ապագան ավելի ամուր լինի։ Մշակութային ժառանգությանը տեր կանգնելը՝ ապագան պաշտպանել է նշանակում։ Մշակութային ժառանգությունը ոտքի կանգնեցնելը հիշողության վերականգնում է նշանակում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ