Արմեն Թորոսյանն ԱՄՆ վիզա ստանալու համար «Պոլիտեխնիկի» կեղծ դիպլոմ է ներկայացրել ԱՄՆ դեսպանատուն


17:14 , 17 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ սկսվել է Արմեն Թորոսյանի գործի դատավարությունը:

Ըստ մեղադրանքի՝ Երևանի բնակիչ, 45-ամյա Արմեն Թորոսյանը հեռավոր 1993 թվականին իր ծանոթ Պարգևից 70 հազար ռուբլով գնել էր ու իրեն «պարգև» տվել Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի կեղծ դիպլոմ: 

Հետագա տարիներին Արմենը համարվել կամ չէր համարվել ինստիտուտավարտ ու դիպլոմավոր, համենայն դեպս՝ չէր բռնվել: Իսկ այ, հենց որ 2013 թվականի մարտի 1-ին ներգաղթային արտոնագիր ստանալու համար պոլիտեխնիկի «դիպլոմը» հպարտ-հպարտ ներկայացրել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն, փաստաթղթի կեղծ լինելն անմիջապես ի հայտ էր բերվել:

Ակնհայտ կեղծ փաստաթուղթն օգտագործելու համար էլ Արմեն Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով: