Tert.am-ը գրում է.
ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում հորդառատ անձրևների պատճառով մետրոյի մի շարք կայարաններ հեղեղվել են, հայտնում է New York Times- ը` մանրամասնելով, որ մարդիկ ստիպված են եղել «լողալով» դուրս գալ կայարաններից:
Նյու Յորքի տարանցիկ փոխադրումների վարչության ժամանակավոր նախագահ Սառա Ֆայնբերգը քաղաքի բնակիչներին հորդորել է մնալ տանը՝ նշելով, որ հեղեղի պատճառը «կարճ ժամանակահատվածում շատ հորդառատ անձրևներն են»։ Ֆայնբերգը շեշտել է, որ ջրահեռացման համակարգերը լավ են աշխատում։
«Խնդրում ենք զգույշ լինել՝ հեղեղված կայարաններ չմտնելու համար, քանի դեռ մեր խմբերն աշխատում են այս հարցի շուրջ», - ասել է վարչության ժամանակավոր նախագահը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: