Վրացիները կրկին ցանկանում են ռուսերեն սովորել


16:53 , 17 օգոստոս, 2013

Galatv.am-ը գրում է.

Վրացական դպրոցներում կրկին ինտենսիվ կերպով կազմակերպվելու են ռուսերենի դասեր: Դպրոցական ծրագրի մեջ ներառվել են շաբաթական 4 ժամ ռուսերենի դասեր նախկին 2 ժամի փոխարեն: Ընդ որում, լեզուն սովորելու են ոչ թե 7-րդ դասարանից, այլ 2-րդ դասարանից: Ըստ տեղի երիտասարդության՝ առանց ռուսերեն լեզվի հնարավոր չէ գտնել լավ աշխատանք հատկապես առևտրային ոլորտներում:

Ռուսերենի դասընթացները կազմակերպվում են ոչ միայն երեխաների համար, այլ նաև մեծահասակների համար, ընդ որում, ցանկացողները այնքան շատ են, որ գոյանում են հերթեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ