Porshche-ն քողազերծում է 880-ձիաուժանոց հիբրիդ սուպերմեքենան. ՖՈՏՈ


16:39 , 17 օգոստոս, 2013

Emedia.am-ը գրում է.

Porsche–ն իր պաշտոնական Twitter-ում տեղադրել է 918 Spyder հիբրիդային սուպերմեքենայի առաջին պաշտոնական լուսանկարը։

Մեքենան կարտադրվի ընդամենը 918 օրինակով։ Այն զինվելու է 4.6–լիտր աշխատանքային ծավալով, 608 ձիաուժ հզորությամբ ութմխոցանի բենզինային շարժիչով, 115–կիլովատտանոց էլեկտրաշարժիչով՝ հետևի, ու 95–կիլովատտանոց շարժիչով՝ դիմացի անիվների առանցքի համար։ Ընդհանուր հզորությունը կկազմի 880 ձիաուժ, արագությունն՝ ավելի քան 320 կմ/ժ։