16:26 , 17 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Der Spiegel ամսագրի կայքում հրապարակվել է RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հետ հարցազրույցը:
Անդրադառնալով ամերիկյան լրագրության աստղ Լարի Քինգի հետ պայմանագրին` Սիմոնյանն ասել է. «Ես գիտեմ, որ նա շատ ուրախ է ռինգ վերադառնալու համար»:
Նրա կարծիքով` RT-ի հիմնական գործառույթն է մարդկանց ցույց տալ այն, որ օրական տասը սյուժեից բաղկացած ստանդարտ հավաքածուից բացի (որն առաջարկում են BBC-ն և CNN-ը)՝ կա նաև այլ բան: Ի պատասխան հեռուստաալիքը «պաշտպանության նախարարության» հետ համեմատելուն՝ Սիմոնյանն ասել է, որ արևմտյան ԶԼՄ-ներն են ռուս-վրացական պատերազմի ժամանակ զբաղվել «վրացամետ քարոզով»: Կարծիքն այն մասին, որ Ռուսաստանը «հաճախ իրեն բավականաչափ ագրեսիվ է պահում», նա մեկնաբանել է այսպես. «Առարկում եմ. 20 տարվա ընթացքում Ռուսաստանը չի պատերազմել այլ պետության հետ: Իսկ Ամերիկան այս ժամանակաշրջանում քանի արշավ է անցկացրել: Եվրոպան քանի պատերազմների է մասնակցել»:
«Ռուսաստանն ինքնակամ վերացրեց Խորհրդային Միությունը: Ոչ այլ ոք, քան հենց մենք գիտակցեցինք, որ կոմունիզմը սխալ է եղել, որ սխալ էր մեր կամքը թելադրել այլ ժողովուրդների: Մենք ազատ արձակեցինք Արևելյան շրջափակման երկրներին: Այսօր մենք ուրիշ երկիր ենք՝ այլ մենթալիտետով, սակայն արևմտյան շատ լրագրողներ դա չեն հասկանում»,- ասել է Սիմոնյանը:
Անդրադառնալով լրագրողական անաչառությանը՝ հեռուստաալիքի գլխավոր խմբագիրը նշել է, որ «օբյեկտիվություն գոյություն չունի, կա միայն ճշմարտության մոտեցում՝ ինչքան հնարավոր է բազմազան կարծիքների լուսաբանման միջոցով»: