ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապրիլից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր: Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Armeniasputnik.am-ը գրում է.
Աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր են արձանագրվել ինչպես մանր, այնպես էլ խոշոր հարկատուների շրջանում։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապրիլից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր: Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Մասնավորապես հանրային սննդի կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնող 110 հարկ վճարողների մոտ 2021թ․ 2-րդ եռամսյակի ընթացքում արձանագրվել է աշխատողի չձևակերպման 24 և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 91 դեպք: