Դիտմա՞մբ, թե՞ պատահմամբ, բայց արցախցիներին «փախնող» դարձրեցին հենց արցախցի պաշտոնյաները


17:22 , 8 հուլիս, 2021
#Կարևոր
Դիտմա՞մբ, թե՞ պատահմամբ, բայց արցախցիներին «փախնող» դարձրեցին հենց արցախցի պաշտոնյաները։ Բացատրեմ.
Երեկ հարությունյան արայիկն ասում էր, որ դասալիք պաշտոնյաները պետք է ազատվեն աշխատանքից։ Տենց երկուսին ինքը նոյեմբերի 2-ին արդեն «ազատել էր»։
Նկարում ձախից՝ Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանն է, աջից՝ Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Միրզոյանը։ Սրանք պատերազմի օրերին Արցախից փախել, եկել Երևանի կենտրոնի սրճարաններից մեկում սրճում էին, ու ինչ որ մեկը լրի՜վ պատահմամբ նկարել էր իրանց, աղմուկ բարձրացրել ու սրանց հանդիսավոր ազատեցին աշխատանքից։
Իսկ հիմա հետաքրքրականը. իմ ունեցած տեղեկություններով՝ Արտակ Միրզոյանին (նկարում՝ աջից), հունվարին, երբ ամեն ինչ քիչ թե շատ հանդարտվել էր, թաքուն տեղավորել են ՊՆ աշխատանքի, իսկ ավելի կոնկրետ՝ որպես պաշտպանության նախարարի խորհրդական Վարազդատ Դալիբալթայանի օգնական։ ԶԼՄ-ների ընկներներիս կխնդրեմ հարցում ուղարկել ՊՆ՝ ճշտելու համար՝ սենց մարդ աշխատո՞ւմ ա ընդեղ, թե՞ ոչ։ Գրիգորյան Լևոնից տեղեկություն չկա, բայց չի բացառվում, որ մի տեղ էլ իրան գործի դասավորած լինեն։
Հիմա ես կարա՞մ մտածեմ, որ սրանք հենց արայիկի հրամանով գործուղվում են Երևան, հենց կենտրոնի բացօթյա կաֆեներում կոֆե խմում, նկարվում, «խայտառակ» ձևով հեռացվում, արցախցուն փախնող ներկայացնում, հետո ՊՆ-ում ավելի բարձր գործի անցնում։ Էդ ո՞նց ա տենց լինում, արայիկ։ Բա դասալիքներին գործից հանելուց ես խոսում։ Էդ ստեղի ՊՆ-ում չգիտե՞ն Միրզոյան Արտակն ով ա։ Բա չգիտեն՝ ասա, տեղյակ պահի, որ դասալիքին դրել են ՊՆ-ում գործի։ Բա հիմա էլ խայտառակ արա։ Իսկ կարո՞ղ ա նիկոլական ժեխի հետ համատեղ դու էլ ես լծված արցախցուն փախնող ու չկռվող հանելու պիղծ գործին։ Կարող ա։ Դասալքության համար ընդհանրապես դատ ա հասնում։ Հիմա սրանք ո՞ւր են, ինչի՞ դատված չեն։
Այո, եղել են Արցախցի փախչողներ, բայց դրանք, որպես կանոն, եղել են պաշտոնյաներն ու նրանց ընտանիքները։ Շարքային արցախցին չի փախել, այլ հաշված ժամեր անց եղել ա իր զինկոմիսարիատում, զենք ա ստացել ու գնացել մարտական գործողությունների։
Update.
Ինձ համար հարգելի անձինք ինձ գրում և ասում են, որ Գրիգորյան Լևոնը լավ մարդ ա, իզուր ես իրեն նման բաներ վերագրում։
Իմ գրառումն ավելի շատ Միրզոյան Արտակի մասին էր, այլ ոչ թե Լևոնի։ Միրզոյան Արտակն ա էսօր Պն-ում պաշտոնի, ոչ թե Լևոնը, բայց ինչևէ, եթե Արտակի փաստի հետ օքեյ եք, մանրամասնեմ Լևոնի մասով։
«Արցախցիները փախել են, Երևանի կաֆեներում կոֆե են խմում, մեր էրեխեքը ընդեղ զոհվում են իրանց հողի համար». էս նախադասությունն ու սրա ուռճացված տարբերակները դրվեցին շրջանառության մեջ հենց այս նկարներից հետո։ Այս նկարները ես չեմ տարածում, դրանք տարածվեցին պատերազմի օրերին ու միակն էին, որտեղ արցախցիները կաֆեում նստած էին։ Մնացած բոլոր դեպքերում դրանք բամբասանք էին և չունեին ոչ մի հիմնավարում։
Հիմա ասում են Գրիգորյան Լևոնը լավ մարդ է։ Ասողն էլ այնպիսի մարդ է, որ պատճառ չունեմ չհավատալու։ Բայց ստեղ խնդիրն այլ է. այդ լավ մարդու պատճառով պիտակավորում են մի ողջ ժողովրդի, այդ մարդու պատճառով պատերազմից 8 ամսի անց դեռ ասում են, որ արցախցին փախավ, չպաշտպանեց իր հայրենիքը։ Թող ես վատամարդ դուրս գամ, բայց կակ ռազ լավ առիթ ա, հիմա թող Գրիգորյան Լևոնը հելնի, հայտարարի, ասի՝ ժողովուրդ ջան, իմ գլխին սարքել են, ես արայիկի հրամանով եմ եղել Երևանում ու էն, ինչ վերագրվում ա ինձ, սուտ ու հերյուրանք ա։ Ասում են՝ իրոք, արայիկի հրամանով ա եղել, չգիտեմ։
Մի բան ակնհայտ ա. եթե բանը հասել ա սրան, որ մի մարդու մի նկարի պատճառով պիտակավորում են բոլոր արցախցիներին, ուրեմն պետք ա էդ մարդը հելնի կամ հաստատի, որ մենակ ինքն էր փախել, կամ ասի, թե ում հրամանով էր Երևանում։ Նորից եմ ասում՝ էս ողջ ընթացքում կաֆեում նստած այս երկու արցախցի պաշտոնյաների նկարն ա շրջանառվել ու նիկոլական ժեխի մոտ հիմք դրել էս խոսակցություններին։
Ես նորից բարձրացրեցի էս թեման, որովհետև, եթե ամիսներ առաջ նիկոլականներն ուղղակի քթների տակ էին էս թեմայով բամբասում արցախցիներից, ապա հիմա առանց կաշկանդվելու դրա մասին գրում են ու լայվեր անում։
Հելեք, խոսացեք ընգեր, ձեզ են փուռը տվել, ձեր պատճառով են էդ ժողովրդին ամեն օր պիտակավորում, ե՞ս պետք ա ամեն օր խոսամ էս մասին, դուք հե՞չ ասելու բան չունե՞ք։