Հայաստանն առաջին մեդալն ապահովեց բռնցքամարտի պատանիների ԵԱ-ում


15:59 , 8 հուլիս, 2021

Armsport.am-ը գրում է.

Հայաստանն առաջին մեդալն ապահովեց Վրաստանում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում:

1/4 եզրափակիչում իր մենամարտը հաղթանակով ավարտեց ու կիսաեզրափակիչ դուրս եկավ 46 կգ քաշային արցախցի Էրիկ Առուստամյանը:

Մեր մարզիկը շատ գրագետ մարտավարությամբ առավելության հասավ ռումինացի Դանիլ Միհայի նկատմամբ:

Էրիկը, հիշեցնենք, իր մեկնարկային մենամարտում նոկդաունի էր ենթարկել թուրք բռնցքամարտիկին։