Գիտնականներին առաջին անգամ հաջողվել է արհեստական մուկ ստեղծել․ գիտական սենսացիա


22:45 , 8 հուլիս, 2021

Գիտությունն անդադար զարգանում է, և մոտ ապագայում մենք կունենանք տեխնոլոգիաներ, որոնց մասին նախկինում անգամ երազել չէինք կարող։ Ամեն դեպքում՝ այս կարծիքին են շատ ֆուտուրոլոգներ։ 

Վերջերս գիտնականներին հաջողվել է ցողունային բջիջներիցց էմբրիոն աճեցնել։ Այսօր դրա սիրտը կայուն աշխատում է, ձևավորվում է անոթային համակարգը, ինչպես նաև ստամոքսն ու նյարդային համակարգը։ Սենսացիոն երևույթ գիտության մեջ կամ իրական հրաշք․ այսպես են անվանում իրադարձությունն այն գիտնականները, որոնց հաջողվել է լույս աշխարհ բերել արհեստական մկանը։ 

Նորագույն տեխնոլոգիաների միջոցով գիտնականները կարողանում են փոխպատվաստման համար օրգաններ ստեղծել, ինչպես նաև առավել մանրամասնորեն ուսումնասիրել կենդանիների զարգացումը կյանքի ամենավաղ փուլերում։ 

Նման էմբրիոնի առաջին մոդելը ցուցադրվել է միայն վերջերս։ Այն ունի մեծ քանակությամբ հյուսվածքներ, որոնք ամբողջովին ստեղծվել են միայն ցողունային բջիջներից։ Դա անել հաջողվել է ամերիկացի գիտնականներին։ Մինչ այդ ոչ ոք չէր հաջողում աբորատոր պայմաններում նման եղանակով էմբրիոն աճեցնել։ 

Փորձեր նախկինում ևս կատարվել են, սակայն էմբրիոնները լիարժեք զարգացման հասնել չեն կարողացել։ Երկար տարիներ են պահանջվել, որպեսզի գիտնականներն անհրաժեշտ արդյունքների կարողանան հասնել։ Արհեստական էմբրիոնի բազմաթիվ հյուսվածքները ոչնչով չեն տարբերվում բնական եղանակով առաջացած էմբրիոններից։ Փոքրիկ մկան սիրտն արդեն բաբախում է, ինչպես նաև ձևավորվում է ողնաշարը։