Հայ հայտնիներ, որոնց բիզնեսը կորոնավիրուսի հետևանքով հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում


11:29 , 8 հուլիս, 2021

Պանդեմիան փոխեց գրեթե բոլորի կյանքը, և ամենայն հավանականությամբ, մարդիկ դեռ երկար ժամանակ չեն կարողանա վերադառնալ իրենց բնականոն կյանքին:
Կորոնոավիրուսի հետևանքով շատերը կորցրին իրենց աշխատանքը, բացառություն չեն նաև հայտնիները։
Ձեզ ենք ներկայացնում այն հայ հայտնիներին, որոնց բզինեսի համար կորոնոավիրուսն ու կարանտինային ռեժիմն իրական հարված էին ու մեծ փորձություն։

Mister X
Երգչին մոտ կանգնած աղբյուրները վստահեցնում են, որ Mister X-ի՝ Գլենդելում հիմնած հայկական բարը հազիվ է գոյատևում է կորոնավիրուսի նետած մարտահրավերների հետևանքով։ Նշենք, որ արտասահմանում համավարակի հետ կապված խիստ սահմանափակումները դեռ շարունակվում են և ժամանցային վայրերի սեփականատերերը պայքրաում են՝ փորձելով պահպանել իրենց բիզնեսները։

Վարդան Սարգսյան 
2020 թվականի մարտի 16-ից՝ երկրում արտակարգ դրություն հայտարարելու օրվանից սկսած Հայաստանում զբոսաշրջությունը, այդ թվում ներգնա տուրիզմը, գործնականում «մահացել» է։ Այն նոր-նոր է վերականգնում, սակայն հաշվի առնելով համավարակի եկող երրորդ ալիքը՝ իրավիճակը կրկին կարող է բարդանալլ։
Տուրիստական գործակալության հիմանդիր և տնօրեն, հայտնի երգիչ, հաղորդավար Վարդան Սարգսյանը ահավոր վիճակ է և ինքն էլ մի կերպ փորձում է պահպանել իր գործակալությունը։

Գոհար Ավետիսյան
Գոհար Ավետիսյանը իր ինստագրամյան էջում գրառում էր կատարել՝ պատմելով, թե ինչպես է ազդել իր բիզնեսի վրա կարանտինը։
Գրառման մեջ Գոհարը շեշտել է, որ դժվարությամբ է կարողացել հաղթահարել կարանտինը, քանի որ իր բիզնեսը նույնպես տուժել է։ Դիմահարդարը խոստովանել է, որ ստիպված է եղել վճարել իր գեղեցկության սրահի տարածքի վարձակալության գումարը, այն դեպքում, երբ գումար չի վաստակել։

Սարգիս և Մանո Գրիգորյաններ
Դերասան Սարգիս Գրիգորյանն ու կինը`պարուհի Մանո Գրիգորյանը, անգամ մասնակցել էին կառավարության դիմաց կազմակերպված ակցիային․ռեստորանների սեփականատերերը, աշխատակիցները, երաժիշտներ, հանդիսավարներ և շատ ուրիշներ կառավարության շենքի դիմաց էին հավաքվել՝ դիմելու պարետ Տիգրան Ավինյանին իրենց ևս թույլ տալ վերսկսել աշխատանքը։
Սակայն չդիմանալով կորոնավիրուսի մարտահրավերներին, զույգը, ով այստեղ մեծ բզինես ուներ, հեռացավ Հայաստանից։