Սոֆի Դևոյանն անկեղծ խոսել է իր սիրելիից բաժանվելու և չամուսնանալու պատճառի մասին


10:37 , 8 հուլիս, 2021

Պարուհի Սոֆի Դևոյանն Ինստագրամի իր էջից թաքցրել էր սիրելիի հետ լուսանկարները, ինչպես նաև հուզված ու արցունքոտ լուսանկար էր հրապարակել իր էջի «Սթորի» բաժնում՝ կից գրելով, որ կյանքի ցանկացած որոշում մենք ենք կայացնում:
Սս ստիպել էր երկրպագուներին մտածել, որ զույգը բաժանվել է, սակայն ընդամնեը հաշված ժամեր անց՝ իր միկրոբլոգում կազմակերպված հարց ու պատասխանի ընթացքում, Սոֆին կրկին հրապարակեց սիրելիի հետ լուսանկար՝ հավատացնելով բոլորին, որ չի բաժանվել ընկերոջից։ 
Պարուհին նաև պատասխանեց այն հարցին, թե ինչու դեռ չի ամուսնանում ընտրյալի հետ՝ կատակով գրելով, որ այս շրջանում շատ զբաղված է և հենց զբաղվածությունն է դրա պատճառը։