armeniasputnik.am-ը գրում է․
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է, թե հայաստանյան ջրամբարների լցվածությունը որքան է նախորդ տարվա հուլիսի 7-ի դրությամբ։ Մասնավորապես, կենտրոնի ֆեյսբուքյան էջում հրապարակված տվյալներից տեղեկանում ենք, որ նախորդ տարվա նույն օրվա համեմատ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 187 մլն. մ³-ով։
«Նախորդ տարվա նույն օրվա համեմատ Ապարանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 9.60 մլն. մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 20.1 մլն. մ³-ով և Մարմարիկի ջրամբարում` 3.87 մլն. մ³-ով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ուշագրավ է այն հանգամանքը, որ միայն Արփի լիճ ջրամբարում է ջրի ծավալը նախորդ տարվա նույն օրվա համեմատ 15.4 մլն. մ³-ով ավելի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։