Եթե 6-րդ ՊՇ-ն թշնամուն հանձնած հրամանատարը պաշտոնի բարձրացում է ստանում, Արգիշտին մեդալ կստանա ու կստանա


21:39 , 7 հուլիս, 2021
"ԱՐԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ" ՄԵԴԱԼԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ
Ամենևին զարմանալի չէ, որ Արգիշտի Քյարամյանը "Արիության համար" մեդալ է ստացել։ Եթե 6-րդ ՊՇ-ն թշնամուն հանձնած հրամանատարը պաշտոնի բարձրացում է ստանում, Արգիշտին մեդալ կստանա ու կստանա։
Իհարկե, պարզ է, որ Քյարամյանը 44-օրյա պատերազմի մարտական գործողություններում ոչ մի ավանդ էլ չի ունեցել, այդ օրերին նրա անվան հետ կապված միակ հիշատակությունը կապված է թուրքերին կեղծ անձնագրեր տալու մութ պատմության և Շուշիից ինկասացիայի մեքենայով ճողոպրելու հետ։
Այստեղ այլ տրամաբանություն կա՝ կուռ և հետևողականորեն իրականացվող․
▪️արժեզրկելով հաղթանակը՝ փառաբանել պարտությունը,
▪️արժեզրկելով, վարկաբեկելով, անտեսելով, արհամարհելով, չգնահատելով իրական հերոսներին՝ պատվել, պարգևատրել, խրախուսել, մեծարել ու հերոսացնել փախչողին, վախկոտին, գերի հանձնվածին, անարժանին ու դավաճանին։
Ինչու՞։
▪️Որպեսզի ազգի առողջ հատվածի մոտ կոտրվի պայքարի ոգին ու կամքը, անարդարությամբ պայմանավորված հիսաթափություն առաջացնա, էլ ավելի խորանան անելանելության զգացումը և անկումային տրամադրությունները։
▪️Որպեսզի ոչ ոք ոչինչ չանի։
▪️Որպեսզի ոչ ոք չընդդիմանա։
▪️Որպեսզի բոլորը համակերպվեն էն իրավիճակի հետ, որ կա․․․
Բայց դե Մսրա մելիքի դեմ կռվի ելած Դավթի տեսակը մեռնել չունի, մեր կռիվը դեռ առջևում է։