Կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվը գերազանցել է 4 միլիոնը


22:13 , 7 հուլիս, 2021

Armenpress.am-ը գրում է.

Ողջ աշխարհում կորոնավիրուսի հետևանքով գրանցված մահերի թիվը պաշտոնապես գերազանցում է 4 միլիոնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ժնևում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:

«Մենք քիչ առաջ հատեցինք կորոնավիրուսի հետևանքով 4 մլն մահերի սահմանը»,- նշել է նա: