Tert.am-ը գրում է.
Ռուս սահմանապահները դեռ չեն եկել, բայց պիտի գան և տեղակայվեն գյուղի վերևի հատվածում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը:
«Պիտի գան, իրենց բազան դնեն, տեղակայավեն: 15 օր առաջ եկել են, տարածքը ուսումասիրել են, կարծես բերելու են նաև իրենց շարժական տնակները, բայց դեռ գյուղ չեն հասել, մենք չենք տեսել, այդ ո՞վ է տեսել»,- մանրամասնեց նա:
Սիմա Չիտյանի խոսքով՝ իրենց կարծիքը ոչ ոք չի հարցնում, զինվորականներին առնչվող գործ է, բայց կարծում են, որ ռուս սահմանապահների տեղակայումը կարող է որոշակի առումով լարվածություն թոթափել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: