22:32 , 6 հուլիս, 2021Ղարաբաղում շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը պահպանվում է: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:
«Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքներ իրականացնել տարածքում: Դիտարկման քսանյոթ կետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում իրավիճակի վերաբերյալ և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը: Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ տեղաշարժը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխման ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ: