Ազգայինով միայն կարող ես ողնաշար ունենալ, հարատևել և զարգանալ


21:43 , 6 հուլիս, 2021
Երբ զբաղված ես պետական ինստիտուտները կազմալուծելով, պետության հիմքերը ավիրելով, բնականաբար հայտնվում են արևմտյան և արեւելյան, հյուսիսային և հարավային հսկաները և քո փոխարեն որոշում ճակատագիրդ։
Ուզում եք փրկություն, ուրեմն արթնացրեք ձեր մեջ ազգայինը, պայքարեք, աննահանջ կռիվ տվեք ազգայինի համար բոլոր ուղղություններով` պետական քաղաքականությունից մինչև տնտեսություն, հոգեւոր կյանքից մինչև կրթություն, բիզնեսից մինչև գյուղատնտեսություն։
Ազգայինով միայն կարող ես ողնաշար ունենալ, հարատևել և զարգանալ։