20:47 , 6 հուլիս, 2021Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ, հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը, մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով այլ վայրերից տեղափոխվել և ստորև նշված ճանապարհի հատվածներում տեղադրվել են լուսանկարահանող արագաչափ սարքեր, որոնք գործարկվելու են 2021 թվականի հուլիսի 12-ից:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է նաև, որ, հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջների խախտումների մեծաքանակ լինելը, որոնք խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ են հանդիսանում, ղեկավարվելով վերը նշված իրավանորմի պահանջներով, տեղափոխման եղանակով լրացուցիչ տեսանկարահանող սարքեր են տեղադրվել Երևան քաղաքի հետևյալ ճանապարհահատվածներում.
– Դավիթաշենի կամրջին հարող հատված՝ հսկողություն է իրականացվելու կամրջից հետո Ա. Խաչատրյան-Վ.Վաղարշյան փողոցների խաչմերուկ չհասած հատվածում երթևեկության հակադիր հոսքերը բաժանող «Հոծ գիծ» գծանշման պահանջների պահպանման նկատմամբ,
– Դավիթաշենի կամրջին հարող հատված՝ հսկողություն է իրականացվելու կամրջից դեպի Ա.Խաչատրյան-Վ.Վաղարշյան փողոցների խաչմերուկի ուղղությամբ երթևեկության համընթաց հոսքերը բաժանող «Հոծ գիծ» գծանշման պահանջների պահպանման նկատմամբ,
– «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնին հարակից հատված՝ հսկողություն է իրականացվելու առևտրի կենտրոնի և նորակառույց բնակելի շենքի միջև գտնվող երթևեկելի մասի և Աթենքի փողոցի հատման վայրի նկատմամբ:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: