Վարանդայի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն


20:29 , 6 հուլիս, 2021


Tert.am-ը գրում է.

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնումները Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում շարունակվում են, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Փրկարարական մեկ ջոկատով այսօր որոնումներն իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: