ԱԺ խորհուրդը որոշեց ուժը կորցրած ճանաչել Հերիքնազ Տիգրանյանի նշանակման մասին որոշումը


18:54 , 6 հուլիս, 2021

News.am-ը գրում է.

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ հուլիսի 6-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Խորհուրդը  որոշեց ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հունիսի 29-ի «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին» ԱԺԽՈ-041-Ա որոշումը:

Հիշեցնենք, որ այդ որոշմամբ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ էր նշանակվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը: