15:07 , 17 օգոստոս, 2013Tert.am-ը գրում է.
Գերմանացի ծնողներն այլևս ստիպված չեն լինի իրենց նորածին երեխային ծննդյան վկայականում գրանցել որպես արական կամ իգական սեռի ներկայացուցիչ: Նրանց պաշտոնապես կթույլատրվի երեխային տալ «երրորդ գենդեր», եթե ծնվելուց նրա սեռը հնարավոր չլինի հեշտությամբ պարզել, գրում է rt.com կայքը:
Նոր օրենքն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 1-ից:
Նորածինների ծնողներին թույլ կտրվի ծննդականում դատարկ թողնել սեռի հատվածը, եթե երեխան ծնվել է արտասովոր ֆիզիկական հատկանիշներով՝ այսպիսով անհնարին դարձնելով նրա սեռը պարզելը:
Նոր օրենքը վերաբերելու է հերմաֆրոդիտներին, ովքեր ունեն և՛ կնոջ, և՛ տղամարդու ֆիզիկական հատկանիշներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ