Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքի երթին դեմ քաղաքացիները հարձակվել են լրագրողների վրա, ծեծել ու հայհոյել նրանց․ նրանց այցելել է նախագահ Զուրաբիշվիլին (Video)


11:21 , 6 հուլիս, 2021

Tert.am-ը գրում է.

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանության երթին դեմ արտահայտվողների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ տուժել է ԶԼՄ-ների 53 ներկայացուցիչ, հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

ԼԳԲՏ համայնքին դեմ քաղաքացիների հարձակումների ժամանակ վիրավորվել են 16 լրատվամիջոցների աշխատակիցներ՝ լրագրողներ, օպերատորներ և լուսանկարիչներ։

Media Checker.Portal-ը հայտնել է, որ ցուցարարները ծեծել են լրագրողներին, վիրավորել նրանց, շշեր ու քարեր նետել նրանց վրա, ինչպես նաև կոտրել աշխատանքային գործիքները:

Հայտնի է, որ երեկոյան Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է Թբիլիսիի կլինիկաներից մեկում գտնվող տուժած լրագրողներին և նշել, որ տեղի ունեցածը միանգամայն անընդունելի է։

«Սա այն Վրաստանը չէ, որը ես գիտեմ, սրանք վրացական ավանդույթները, հավատը և այն ապագան չեն, որը մենք ցանկանում ենք այս երկրի համար։ Մենք չհասկացանք, որ առճակատմամբ ոչնչի չենք հասնի», - ասել է Զուրաբիշվիլին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: