Xiaomi սմարթֆոնը պայթել է օգտատիրոջ գրպանում


03:01 , 6 հուլիս, 2021

News.am-ը գրում է.

Հնդկաստանի Մալապուրամ քաղաքում Xiaomi սմարթֆոնը պայթել է 31-ամյա բնակչի գրպանում, ով ծանր վնասվածքներ է ստացել, հաղորդում է Madhyamam-ը:

Դեպքի պահին տղամարդը սուր այրոց է զգացել , արագ հանել է շալվարն ու սմարթֆոնից հեռացել դեպի անվտանգ տարածություն:

Տուժածին պատկանող Poco C3 սմարթֆոնը սկսել է այրվել հետեւի պանելում, որտեղ տեղակայված է մարտկոցը:

Այրվել են նաեւ նրա վարորդական իրավունքն ու կանխիկ գումարը:

Սարքի այրման հստակ պատճառը չի նշվում: Ենթադրաբար , այն այրվել է մարտկոցի տաքացման պատճառով: