News.am-ը գրում է.
Ավստրալիայում տղամարդուն 1,6 մետրանոց պիթոն է կծել իր տանը զուգարան գնալու ժամանակ, հաղորդում է AP-ը:
65-ամյա զոհը զգացել է խայթոցը սեռական օրգանների շրջանում այն բանից հետո, երբ նստել է զուգարանակոնքի վրա: Տղամարդը հայտնաբերել է պիթոն-ալբինոսի:
Ամենայն հավանականությամբ, օձն աննկատ փախել է հարեւանի տնից:
Ոստիկանությունը հայտնել է, որ 24-ամյա հարեւանը 11 օձ է պահել բնակարանում: Նրան սպառնում է մեղադրանք անզգուշությամբ մարմնական վնասվածք հասցնելու համար: