Ըստ շենգավիթցիների՝ եթե ԱԻՆ փրկարարների հետ շուն լիներ, երիտասարդը գուցե փրկվեր (լուսանկարներ)


14:26 , 17 օգոստոս, 2013

Tert.am-ը գրում է.

Օգոստոսի 16-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցում տեղի էր ունեցել դժբախտ պատահար: Կոյուղի անցկացնելու նպատակով փորված բավականին խորը փոսում հողի 3 մետր հաստության շերտի տակ հայտնված 35-ամյա Սեդրակ Մամիկոնյանի կյանքը փրկել չէր հաջողվել: Թաղի բնակիչները Tert.am-ին փոխանցեցին, որ Նախկին Կերամիկայի գործարանի հարևանությամբ 20 մ երկարությամբ, 3 մ խորությամբ և 1 մետր լայնքով փոսը փորվել էր անհատ անձի նախաձեռնությամբ՝ առանց համապատասխան կառույցների օրինական թույլտվության:

Գործարանի մերձակա բնակելի տների բնակիչների պատմելով՝ մահացողը պարզապես օգնել է ընկերոջը: Նրանց կարծիքով՝ Սեդրակը կփրկվեր, եթե ԱԻՆ ծառայության փրկարարները դեպքի վայրում աշխատեին շան օգնությամբ: Բնակիչներից Ալլա Մ.-ն հիշեց 88-ի երկրաշարժը, երբ փլատակների տակ մարդկանց որոնումն առավել արդյունավետ էր դառնում հենց այս խելացի կենդանիների շնորհիվ:

«Առաջին բրիգադան եկավ, հետները շուն չէին բերել, երկրորդ բրիգադան եկավ, էլի առանց շան: Մարդիկ թափվել էին փոսի վրա, փորում էին՝ կոնկրետ ուղղությունը չիմանալով: Որ շուն լիներ, երևի Սեդրակին ավելի շուտ հանեին, որովհետև իրա ձայնը ահագին վախտ լսվել է»,- նկատեց տիկին Ալլան:

Փրկարարական աշխատանքներին մասնակցած մի բնակիչ պատմեց, որ Սեդրակը տանը քնած է եղել, երբ ընկերը կանչել է, որ իրեն օգնի: Ներքևում աշխատողներին ուղղություն ցույց տալու նպատակով Սեդրակը ոչ թե իջել է փոսը, այլ բացվածքի եզրին կուտակված հողաշերտի գլխին պպզած՝ հրահանգներ է տվել: Հավանաբար չդիմանալով ծանրությանը՝ հողաշերտը միանգամից սահել է ներքև՝ իր հետ տանելով նաև Սեդրակին: Ծանր կավահողը միանգամից լցվել է երիտասարդի վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ