Սոչիում ջրհեղեղի վտանգ կա. բնակչությանը կոչ է արվել պատրաստ լինել տարհանմանը (Video)


14:57 , 5 հուլիս, 2021

Tert.am-ը գրում է.

Հորդառատ անձրևների հետևանքով ջրի կրիտիկական մակարդակ է գրանցվել Սոչիի Խերոտա և Մացեստա գետերում, ինչի հետևանքով Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը բնակիչներին հորդորել է պատրաստվել հնարավոր տարհանմանը և հավաքել անհրաժեշտ իրերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Սոչիի Ադլերի և Խոստինսկի շրջաններում շարունակական հորդառատ անձրևների հետևանքով Խերոտա և Մացեստա գետերի ջրի մակարդակի խիստ բարձրացում է նկատվել։ Բնակիչներին տեղեկացվել է գետերի՝ ափերից դուրս գալու և հնարավոր ջրհեղեղների մասին: Բնակիչներին հորդորում ենք հանգստություն պահպանել, հավաքել փաստաթղթերն ու առաջին անհրաժեշտության իրերը՝ իրավիճակից դրդված տարհանման անհրաժեշտության դեպքում», - ասված է շտաբի տարածած հաղորդագրության մեջ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: