Յուվենտուսը 72 ժամվա ընթացքում պայմանագիր կկնքի Լոկատելիի հետ


13:16 , 5 հուլիս, 2021

Armsport.am-ը գրում է.

«Սասուոլոյի» կիսապաշտպան Մանուել Լոկատելին առաջիկա օրերին պետք է դառնա «Յուվենտուսի» խաղացող։ Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլո Շիրան։

Նշվում է, որ 72 ժամվա ընթացքում կկայանա կողմերի ներկայացուցիչների միջև հանդիպումը, որպեսզի պաշտոնապես ավարտին հասցնեն տրանսֆերը։

«Սասուոլոն» խաղացողի համար կստանա 40 մլն եվրո։ Լոկատելին «Յուվեի» հետ մինչև 2026 թվականը նախատեսված պայմանագիր կկնքի, իսկ նրա աշխատավարձը կկազմի մրցաշրջանի համար 3 մլն եվրո։