Բրիտանական ռազմանավի հետ կապված սադրանքների հետևում կանգնած է ԱՄՆ-ը. Պեսկով


18:05 , 4 հուլիս, 2021

Tert.am-ը գրում է.

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի ջրային տարածքում՝ Ղրիմի ափերի մոտ տեղի ունեցած բրիտանական ականակիր նավի հետ կապված և նմանօրինակ սադրանքները ծրագրվում են ԱՄՆ-ում:

«Կարծում եմ, որ մեր հետախուզությունն, իհարկե, գիտի, թե ով է այնտեղ որոշում կայացրել (բրիտանական ականակրի հետ ստեղծված իրավիճակում), սակայն կարծում եմ, որ նման գործողությունների էությունն, այնուամենայնիվ ծրագրվում է ավագ գործընկերների կողմից՝ այնուամենայնիվ օվկիանոսից այնկողմ»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման շրջանակում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: