Լիճք գյուղի Սրտերի ջրվեժում տեղի է ունեցել ջրահեղձում


16:43 , 4 հուլիս, 2021

Yerkir.am-ը գրում է.

Հուլիսի 4-ին, ժամը 11։39-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճք գյուղի Սրտերի ջրվեժում տեղի է ունեցել ջրահեղձում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։