13:59 , 17 օգոստոս, 2013
Lurer.com-ը գրում է.
Ռոտերդամում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հենրիկ Սարգսյանը նվաճեց բրոնզե մեդալ:
Հայ մարզիկը 81 կգ քաշայինների պայքարի կիսաեզրափակիչում զիջեց Հունգարիայի ներկայացուցիչ Ադամ Համորիին:
Կիսաեզրափակիչի ուղեգիրը Սարգսյանը նվաճեց պարտության մատնելով Ադրբեջանի ներկայացուցչին: