Ռադայի ընդդիմադիր պատգամավորը հայտարարել է, որ «Զելենսկիին գողացել են և փոխարինել նմանակով»


11:47 , 4 հուլիս, 2021

Tert.am-ը գրում է.  

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին փոխարինել է նմանակը. այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցության պատգամավոր Իլյա Կիվան, գրում է rbc.ru-ն:

«Նախագահ Զելենսկին իրական չէ, Զելենսկիին գողացել են և փոխարինել նմանակով», - գրել է Կիվան:

Այսպիսով, նա մեկնաբանեցլ է Ուկրաինայի նախագահի վերջերս արած հայտարարությունը, թե ռուսներն ու ուկրաինացիները «հաստատ մեկ ժողովուրդ չեն»: Իր գրառմանը Կիվան կցել է Զելենսկիի մասնակցությամբ մի տեսանյութ, որն արվել է դեռ մինչ նրա նախագահ դառնալը: Տեսանյութում Ուկրաինայի ապագա ղեկավարը ռուսներին և ուկրաինացիներին անվանում է «եղբայրական ժողովուրդներ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: