Հայաստանը եղել և մնում է արձագանքող երկիր. Լարիսա Ալավերդյան


13:46 , 17 օգոստոս, 2013

Հայաստանը եղել և մնում է արձագանքող երկիր. Լարիսա Ալավերդյան168.am-ը գրում է.

Այն փոփոխութունների համատեքստում, որոնք տեղի են ունենում, մի խնդիր կա, որ անտեսվում է  ՀՀ իշխանությունների կողմից՝ ներքին զարգացումների բացակայությունը: Հայաստանը, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի կարծիքով, եղել և մնում է արձագանքող երկիր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լարիսա Ալավերդյանն ասաց, թե ՀՀ արտաքին քաղաքականության բացը հենց նախաձեռնողական քաղաքականության բացակայությունն է: Նա նշեց, որ արտաքին և ներքին քաղաքականություններն առանձին չեն՝ լրացնում են միմյանց, ապա ավելացրեց, որ Հայաստանը չպետք է շարունակի առանց նախաձեռնությունների քաղաքականություն վարել: «Երբ մենք սկսեցինք նախաձեռնողական քաղաքականություն, կլինի նորություն: Բայց այսօր ես ոչ մի նշույլ պրոիշխանական վերլուծաբանների կողմից նախաձեռնողականության մասին գործողությունների չեմ լսում: Ես միշտ սպասելու եմ, կհասնի այդ պահը, երբ ՀՀ-ն իրեն կպահի՝ լինի խոշոր, ուժեղ՝ ագրեսիվ պետոության նկատմամբ՝ որպես ինքնուրույն սուբյեկտ»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ