Դատավոր Ս.Ասատրյանի լիազորությունները դադարեցվել են


13:28 , 17 օգոստոս, 2013

Դատավոր Ս.Ասատրյանի լիազորությունները դադարեցվել ենPanARMENIAN.Net -ը գրում է.

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ս.Ասատրյանի լիազորությունները դադարեցվել են:«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետերով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի օգոստոսի 14-ի եզրակացությունը` որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Աստարյանի լիազորությունները 2013 թվականի օգոստոսի 17-ից համարել դադարած»,- ասված է հրամանագրում: