ՔԿ-ում կադրային ջարդն սկսվել է վարչության պետերից. ովքե՞ր են ազատվածները


13:54 , 3 հուլիս, 2021

ArmLur.am-ը գրում է.

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ պաշտոնյաներ են ազատվել ՀՀ քննչական կոմիտեից: Նրանք են՝ ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունու բաժնի քննչականի պետ Ներսիկ Մխիթարյանը եւ Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին
Բաժնի պետ՝ Արտաշես Վանյանը։

Ավելի վաղ աղբյուրը գրել էր, որ ՀՀ Քննչական կոմիտեում մեկնարկել է կադրային ջարդը: Կոմիտեում այսօր պաշտոնից ազատման համար դիմում են գրել մի քանի պաշտոնյաներ, որոնց մեջ են կարևոր գործերով քննչական խմբի ղեկավարներ, վարչության պետեր: 

Աղբյուրը նաև հայտնում է, որ ուժային կառույցներում և հատկապես Քննչական կոմիտեում առաջիկայում աշխատանքից նոր ազատվողներ կլինեն, և Մելիքյանը նրանցից առաջինն է: Այսինքն՝ առաջիկայում ականատես ենք լինելու ուժային համակարգում կադրային ջարդի, և մինչև այժմ այս կամ այն պատճառով իշխանությունների տեսադաշտում գտնված պաշտոնյաները հերթով ազատվելու են աշխատանքից, և նրանց փոխարեն նոր նշանակումներ են սպասվում: