Իմ տղաներն արժանի չէին այսպես դուրս մնալուն․ Ռոբերտո Մարտինեսը՝ Իտալիայից կրած պարտության մասին


12:23 , 3 հուլիս, 2021

Armsport.am-ը գրում է.

Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է Իտալիայի հետ Եվրո-2020-ի քառորդ եզրափակչում անցկացրած խաղի մասին։ Բելգիացիները 1-2 հաշվով պարտություն կրեցին ու դուրս մնացին պայքարից․

«Սա մեծ հիասթափություն է։ Խորը ցավ։ Այս ֆուտբոլիստներն արժանի չէին այսպես դուրս մնալուն։

Կնշեմ մրցակցին։ Առաջին կեսում Իտալիան ավելի լավ էր հարմարվել խաղի պայմաններին։ Մենք նրանց կարողանում էինք սպառնալ հակագրոհներով։ Երկրորդ կեսում մենք ավելի ինտենսիվ էինք գործում ու պահեր էինք ստեղծում՝ հաշիվը հավասարեցնելու համար։ Երկրորդ գոլը մեզ լավ իմպուլս կտար։

Բայց ես չեմ կարող որևէ մեկին մեղադրել։

Արդյոք կմնա՞մ հավաքականում․ դժվար հարց է այս պահի համար, ես շատ հիասթափված եմ։ Չեմ ցանկանում խոսել էմոցիաների ազդեցության տակ։ Խաղից հետո նման թեմաների մասին մտածելը շատ վաղ է»,- նշել է իսպանացի մասնագետը։