«Հայոց հայրենիք» և «Զարթոնք» կուսակցույթյուններն ու «Հայաստան» դաշինքը դիմել են ՍԴ՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով


16:21 , 2 հուլիս, 2021
2021 թվականի հուլիսի 2-ին Սահմանադրական դատարանում գրանցվել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայոց հայրենիք» կուսակցության դիմումը՝ 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով։
Այսօր Սահմանադրական դատարանում գրացվել են նաև արտահերթ խոհրդարանական ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի դիմումը և «Զարթոնք» կուսակցության դիմումը։
16։15 - ի դրությամբ ընտրությունների արդյունքների հետ կապված այլ դիմումներ չեն ներկայացվել։