Սպորտն ու դիետան հրաշքներ են գործում. Սոնա Եսայանը հրապարակել է որովայնը բաց լուսանկարներ և խոստովանել՝ ինչպես է հասել նման արդյունքի (Photo)


16:24 , 1 հուլիս, 2021

Գրիգ Գևորգյանի կինը՝ պարուհի Սոնա Եսայանն Ինստագրամի իր էջում որովայնը բաց լուսանկարներ է հրապարակել և կսիվել հետևորդների հետ՝ խոստովանելով, թե ինչպես է սննդակարգի և մարզումների շնորհիվ հասել նման արդյունքի:
Լուսանկարին կիսվ Սոնան գրել է. «Մի քանի օր առաջ սթորի բաժնում պատասխանել էի հեևորդներիցս մեկի հարցին, թե ինչպե՞ս և ինչի՞ց է պետք սկսել որովայնային հատվածում նման արդյունք ունենալու համար:
Իմ հետևորդները շատ բուռն արձագանքեցին այդ սթորիին, ու հասկացա, որ շատ աղջիկներ ու կանայք իսկապես հետաքրքված են, որոշներն ուղղակի երազում են որովայնի հատվածում գեղեցիկ մկաններ ունենալ ու բոլոր հնարավոր «դաժան» ու դժվար ճանապարհները պատրաստ են անցնել։
Սիրելիներս, որպես առաջին օնլայն օգնություն՝ պետք է սկսել սննդակարգից՝ առանց որի բոլոր հնարավոր կամուրջներն այրվում են դեպի գեղեցիկ որովայնը:
Սկսել սկզբից՝ ապրել առանց գազավորված ըմպելիքների, օգտագործել առողջ սնունդ»:

Հետևորդներին նրա հրապարակումը շատ է դուր եկել:
Շատերը շնորհակալություն են հայտնել Սոնային իրենց մոտիվացնելու և խորհուրդներով կսվսելու համար: