Նվեր՝ նոր սիրեցյալի կողմի՞ց․ Անահիտ Սիմոնյանը լուսանկար է հրապարակել և ստիպել երկրպագուներին մտածել, որ իր սիրտը կրկին զբաղված է


10:59 , 1 հուլիս, 2021

Երգչուհի Անահիտ Սիմոնյանն իր երկրպագուների շրջանում իրական իրարանցում է ստեղծել՝ հրապարակելով նոր լուսանկար Ինստագրամի իր էջում։
Կադրին կից երգչուհին գրել է․ «Աղջկան ամենամեծ ուրախությունը բերում են ծաղիկները, որոնք նվիրել են հենց այնպես և ոչ թե հատուկ ծննդյան օրվա առիթով»։
Արդյո՞ք գեղեցիկ ծաղկեփունջը նոր ընտրյալի կողմից է, դեռ հայտնի չէ։

Հիշեցնենք, որ 2020 թվականին հայտնի դարձավ՝ Անահիտ Սիմոնյանը և երգիչ Հայկոն ամուսնալուծվել են։ Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը իր և Հայկոյի բաժանության մասին խոսեց Նազենի Հովհաննիսյանի «Ինստամերկ» խորագրով առցանց նոր նախագծի շրջանակում: 
Նազենին ուղիղ եթերում տվեց հանրության այդքան հետաքրքրող հարցը, որին ի պատասխան Անահիտը հաստատեց ամուսնալուծության փաստը, նշելով, որ ինքն այժմ Հայկոյի հետ ավելի ջերմ հարաբերություններ ունի, ավելի լավ ընկերներ են քան մեկ տարի առաջ։ 

Հիշեցնենք, որ Հայկոն և Անահիտը ամուսնացել են 2010 թվականին։ Զույգի որդին 10 տարեկան է։