Սլուցկին հնարավոր է կրկին գլխավորի Ռուսաստանի հավաքականը


19:54 , 30 հունիս, 2021

Armsport.am-ը գրում է.

Ըստ «Бизнес Online»-ի, Կազանի «Ռուբինի» գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին կարող է կրկին գլխավորել Ռուսաստանի հավաքականը:

Աղբյուրի համաձայն, ռուս մասնագետը ՌՖՄ-ի կողմից դիտարկվող թեկնածուների ցուցակում է:

Հիշեցնենք, որ Լեոնիդ Սլուցկին արդեն աշխատել է Ռուսաստանի ազգային հավաքականում 2015-ից 2016 թվականներին:

Դրանից հետո մարզիչն աշխատել է «Վիտեսում», «Հալ Սիթիում», իսկ այժմ գլխավորում է «Ռուբինը»: