23:36 , 29 հունիս, 2021168.am-ը գրում է․
Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն շնորհավորել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: ԵԱՀԿ գործող նախագահը կարևորել է, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը և ԵԱՀԿ ԽՎ-ը դիտորդական առաքելություն են իրականացրել ընտրությունների ընթացքում:
«Ակնկալում ենք շարունակել համագործակցությունը ՀՀ կառավարության հետ, ինչպես նաև հաջողություն եմ մաղթում շարունակվող ժողովրդավարական բարեփոխումները կյանքի կոչելու գործում: Շվեդիան պատրաստ է աջակցել Հայաստանին»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Լինդեն։