17:18 , 29 հունիս, 2021Tert.am-ը գրում է.
Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կինը՝ Անիտա Այվազյանը, Ինստագրամի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել Լևոնի հետ Փարիզից:
Լուսանկարներում նրանք Լուվրի թանգարանի և Էյֆելյան աշտարակի մոտ են: Լուսանկարներին կից Անիտան գրել է. «Ամենաստացվածը չստացված կադրերն են»:
Նշենք, որ Անիտան վերջին շրջանում հրապարակված լուսանկարներում լայն զգեստներով է: Սա քննարկումների առիթ է ստեղծել, որ զույգը սպասում է առաջնեկին: Լևոնն ու Անիտան ոչ մի կերպ չեն մեկնաբանել լուրը։ Նոր լուսանկարներում ևս երևում է, որ Անիտան կլորիկացած փորիկով է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: