10 հանցագործներ, ովքեր պատահաբար ոստիկանություն են զանգահարել հանցագործության ժամանակ


18:40 , 17 օգոստոս, 2013

Հաճախակի այնպես է ստացվում, որ գրպանում հեռախոսը պատահական թվեր է հավաքում: Ավելի զվարճալի է դառնում, երբ հանկարծակի հավաքվում է 911 համարը: Դա օրը 100 անգամ պատահում է, ինչը մեծ խնդիր է ոստիկանների համար, քանի որ նրանք միջոցներ չունեն արձագանքելու բոլոր զանգերին: Բայց ժամանակ առ ժամանակ ոստիկանությանը հաջողությունը ժպտում է, երբ հանկարծակի հավաքվում է 911 համարը հանցագործության պահին:



10. Էնդրյու Մակֆարլան

Հանկարծակի հեռախոսազանգերը կարող են շեղել ոստիկաններին, բայց երբ Նյու Յորքի ոստիկանը պատասխանեց զանգին՝ կատարված 22-ամյա Էնդրյու Մակֆարլանի կողմից, լսեց ինչ-որ խոսակցություն մարիխուաննա գնելու մասին: Մակֆարլանն իմացավ այդ մասին միայն այն ժամանակ, երբ ոստիկաններն արդեն նրա տանն էին: Նա ամեն ինչ հաստատեց, իսկ հետախուզում անցկացնելուց հետո նրա մոտ հայտնաբերեցին թմրանյութերի փոքր քանակություն:  

9. Ջասթին Կրյազանովսկի

Եթե Մակֆարլանը պարզապես թմրանյութեր էր օգտագործում, ոստիկանություն կատարած  պատահական զանգի ընթացքում Ջասթին Կրյազանովսկին նաև թմրանյութերի գնումով էր զբաղված:  Ոստիկանությունը հայտնվեց նրա տանը, որտեղ նա նստած էր շրջապատված սրսկիչներով և օպիատով լի շշերով: Ինչ վերաբերում է նրա մատակարարին, ապա Ջասթինը գիտեր միայն նրա անունը, և որ նա թմրանյութ է վաճառում:

8. Ջեյմս Գրին

Ջեյմս Գրինն խոտհնձիչով տան շրջակայքն էր կարգի բերում, երբ նրա գրպանի հեռախոսը զանգահարեց 911: Ոստիկանությունը արագ տեղ հասավ և պարզեցին, որ ամեն ինչ նորմալ էր: Բայց դա չկանգնեցրեց ոստիկանների, որպեսզի տարածքը հետախուզեն: Արդյունքում նրանք գտան չվճարված տուգանքների երկու չեկ, ինչից հետո Գրինին անմիջապես ձերբակալեցին: 

7. Պեյթոն Բրիվեր

Ներխուժել այրիի տունը, մինչ նա իր ամուսնու թաղմանն է, շատ ստոր արարք է: Գողը պատահաբար հավաքել էր ոստիկանության համարը հենց գողության պահին: Երբ հեղախոսազանգին պատասխանել են, երկու գողերը քննարկելիս են եղել իրենց պլանները: Գողերից մեկը մտահոգ էր, որ բավականին շատ գողոն չեն հավաքել, իսկ մյուսը նրան հանգստացում էր` ասելով, որ բավականաչափ ոսկեղեն են վերցրել:

Հեռախոսազանգի արդյունքում ոստիկանները կարողացան ձերբակալել անհաջողակներին լոմբարդի մոտ, որտեղ Բրիվերը պատրաստվում էր հանձնել գողոնը: Սակայն նրա ընկերը կարողացավ փախչել:

6. Դենիել Մուր

«Waffle House» ռեստորանային ցանցում Դուք կարող եք փորձել տարբեր ճաշատեսակներ, բայց երբեմն կապված ռեստորանի տեղակայման դիրքից` մենյուն կարող է փոխվել: Օրինակ` սահմանափակ քանակությամբ դեղահաբեր էին շրջանառվում որոշ մասնաճյուղերում Դենիել մուրի շնորհիվ:


Երբ ոստիկանը պատասխանեց հեռախոսազանգին, լսեց, թե ինչպես էին մի քանի հոգի քննարկում այդ դեղահաբերի վաճառքը: Նրանք գնացին ռեստորան, բայց դժվարություն առաջացավ` իմանալու, թե ում հեռախոսն էր զանգում: Այդ պահին շերիֆը իր մեթոդիկան մշակեց: Նա սկսեց խոսել բոլոր ներկա անձանց հետ և զանգին պատասխանողը կարողացավ ճանաչել ծանոթ ձայնը: Այդպես էլ հանցագործը բռնվեց:


5. Ջեյսոն Համելեկ և Բրայան Ջոնսոն

Քանի որ հիմա զանգերին հետևելու հնարավորություն կա, ոստիկանությանը հեշտությամբ կարող է բռնել թմրանյութերի գաղտնի վաճառքի դիլլերին: Բայց Ջեյսոն Համելեկը և Բրայան Ջոնսոնը մտածեցին, որ ոստիկանությանը լրացուցիչ օգնություն է հարկավոր: 2011թ.-ին նրանք թալանեցին սուպերմարկետը, և հանցագործներից մեկը հանկարծակի զանգահարեց ոստիկանությանը. նրանք լսում էին հանցագործների մեկ ժամանոց խոսակցությունը:

Զանգով տեղը որոշելու կարիք չեղավ: Նրանցից մեկը նկարագրեց իրենց մեքենան: Բայց հանցագործների գլխավոր սխալն այն էր, ով քննարկում էին, թե որտեղ են պատրաստվում իրացնել գողոնը: Ի զարմանս գողերի` ոստիկանությունը նշված վայրում արդեն սպասում էր նրանց:

4. Դուգլաս Վոլովեր

Ոստիկանությւոն կատարած պատահական զանգը Դուգլաս Վոլովերի համար ինքն իրեն մատնելու միայն սկիզբն էր: Նա ներխուժեց ինչ-որ մեկի տուն, երբ 911 զանգահարեց: Դիսպետչերը ոչ մի վտանգավոր բան չնկատեց, բայց համենայնդեպս հետևեց հեռախոսազանգին: Առաջինը, ինչ ոստիկանությունը տեսավ դեպքի վայրում, դա ջարդված պատուհանն էր, իսկ հանցագործը թաքնվել էր լոգարանում: Ոստիկանությունը հետախուզությունն արդեն ավարտում էր, երբ գողի հեռախոսի մարտկոցը սկսեց ձայն հանել: Այդպես էլ բռնեցին հանցագործին:

3. Ռայլի Ռեյնոլդ

Հենց պարզ դարձավ, որ ինչ-որ մեկը թմրանյութեր է վաճառում ոստիկանության շտաբի մոտ, ոստիկանները իրենց տարածքով մի քիչ շրջելուց հետո բռնեցին հանցագործներին: Սկզբում նրանք պնդում էին, որ իրենց մոտ հեռախոս չկա, բայց ոստիկանները իրենց ձայնն այնքան բարձրացրին, որ դիսպետչերը կարողանար այն լսել: Դիլերին ձերբակալեցին, բայց շուտով բաց թողեցին գումարի դիմաց: Ընդ որում, հաճախորդին մեղադրեցին թմրանյութեր պահելու մեջ և ուղարկեցին դատարան:


2. Երկու անհաջողակներ

Երեկոյան ժամը վեցին մոտ ոստիկանություն հեռախոսազանգ ստացվեց մի կնոջից, ով հայտարարեց, որ նրան չորս կին են սպառնում ավտոկայանում: Նրանք վնասել էին մեքենան, որից հետո նրա վրա ատրճանակ էին ուղղել: Ոստիկանությունը տեղ հասնելով ձերբակալեց հանցագործներից երկուսին, իսկ մյուսները հասցրեցին փախչել: Ոստիկանները փնտրում էին նրանց, բայց մթնում էր: Մոտ մեկ ժամ անց 911 զանգահարեց փախուստի դիմած հանցագործներից մեկը: Ոստիկանական բաժանմունքից ֆիքսված համարին ետ զանգահարեցին: Փախչողները թեև չէին պատասխանում զանգին, բայց շնորհիվ հեռախոսի էկրանի լույսի ոստիկանները կարողացան ձերբակալել նրանց: Ոչ ոք չգիտի, թե ինչու հանցագործը ուղղակի չէր անջատում հեռախոսը:


1. Ուեսլի Սթորմ

Ուեսլի Սթորմն անզգուշաբար չորս անգամ զանգել է ոստիկանություն գողության ժամանակ: Առաջին զանգը պարզել է երկու տղամարդկանց պլանը: Չնայած հսկայական ջանքերին` ոստիկանությունը չկաողացավ բռնել նրանց: Երկրորդ զանգն արվեց չորս օր անց գողերից մեկի կողմից: Այս անգամ էլ ոստիկանները ձեռնունայն մնացին: Երրորդ անգամ զանգը եկավ մի քանի ժամից, և լսվում էր, թե ինչպես են նրանք քննարկում հաջորդ գողությունը: Ոստիկանները կրկին գնացին դեպքի վայրը, բայց գտան միայն առանց ակերի մեքենան: Երկու օրից կատարվեց չորրորդ զանգը: Այն հյուրանոցից էր, որի ավտոկայանում էլ գտնվեց Ուեսլի Սթորմը: Նա սկզբից ամեն ինչ հերքում էր, բայց երբ նրան ձայնագրությունները ցույց տվեցին, Սթորմը ամեն ինչ խոստովանեց: