Ֆիլիպիններում 800 ուղևորով լաստանավ է կործանվել


10:29 , 17 օգոստոս, 2013

Emedia.am-ը գրում է.

Ֆիլիպիններում իրար են բախվել ուղևորներ փոխադրող լաստանավն ու բեռնատար նավը:

Reuters հաղորդմամբ, վթարի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Զոհերի թիվն այս պահին 28-ն է, 200-ից ավել մարդ համարվում է անհետ կորած:

Ընդհանուր առմամբ, լաստանավի վրա է եղել 752 ուղևոր ու 118 հոգի անձնակազմ: